Ինչպես տեղեկացանք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լրատվության ծառայությունից, ապրիլի 9-ին հանձնաժողովը «Արմենտելի» դեմ հայցադիմում է ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան։ Նպատակն է ապահովել այս տարվա մարտի 22-ին ընդունված որոշման հարկադիր կատարումը, համաձայն որիՙ գերիշխող դիրքը չարաշահելու պատճառով «Արմենտելը» մի շարք գործողություններ պետք է ձեռնարկի, որոնք չի ձեռնարկել։
Այսօր, բացի բջջային նոր ծառայության հետ հեռախոսասարքի պարտադրանքը փաստացի վերացնելուց, հանձնաժողովը չի կատարել հանձնաժողովի որոշման հետեւյալ պահանջներըՙ15-օրյա ժամկետում վճարել տուգանք բազային տուրքի հինգհազարապատիկի չափով (5 մլն դրամ), մեկօրյա ժամկետում ուժը կորցրած ճանաչել գործադիր տնօրենի համապատասխան հրամանը եւ հաղորդագրություն հրապարակել հեռախոսասարքը բաժանորդներին վերադարձնելու եւ դրա դիմաց վճարած գումարը հետ ստանալու հնարավորության մասին։
Ա. Մ.