«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2002-04-06 | #65, 2002-04-09 | #66, 2002-04-10


ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿՐՔԵՐ

Ադրբեջանի իշխանությունները ռուսական կողմին են հանձնել Ռուսաստանի հինգ քաղաքացիների, որոնք ապրիլի 2-ին ձերբակալվել էին Բաքվումՙ նախագահ Հեյդար Ալիեւի նստավայրի տարածքում գաղտնի նկարահանումների ժամանակ։ Նրանք գաղտնի Բաքու էին ժամանել մարտի 26-ին։ Հարցաքննության ընթացքում Ռուսաստանի հինգ քաղաքացիները պնդում էին, թե Ադրբեջան են եկել ազգությամբ չեչեն բնակիչների որոնելու եւ նրանց թաքնվելու տեղը բացահայտելու նպատակով, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Հետագայում հաստատվել է, որ նրանք ռուսական գաղտնի ծառայությանՙ Անվտանգության դաշնային ծառայության գործակալներ են։ Մոսկվան միջամտել է, եւ արդեն ապրիլի 8-ի ուշ երեկոյան գործակալներին ադրբեջանական կողմը հանձնել է Բաքվում Ռուսաստանի դեսպանությանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4