Ռուսաստանի Պոյկովսկի քաղաքում ընթանում է ՖԻԴԵ-ի 16-րդ կարգի մրցաշար 10 շախմատիստների միջեւ, որոնց թվում է երեւանցի միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը։ Առաջին տուրում Վահանյանը խաղաղ դաշն կնքեց մոլդովացի գրոսմայստեր Վիկտոր Բոլոգանի հետ, իսկ հաջորդ տուրում միավորը կիսեց Ալեքսանդր Օնիշչուկի հետ կայացած պարտիայում։
2 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 1,5-ական միավորով գլխավորում են Ալեքսանդր Օնիշչուկը (ԱՄՆ), Ալեքսեյ Դրեեւը (Ռուսաստան) եւ Իվան Սոկոլովը (Բոսնիա)։ Վահանյանը 1 միավորով Զվյագինցեւի, Բոլոգանի, Ռուբլյովսկու, Վեսկովիի հետ բաժանում է 4¬8-րդ տեղերը։