«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2002-04-19 | #74, 2002-04-20 | #75, 2002-04-23


ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ապրիլի 22-ին Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Նոր Նորքի հայորդաց տանը տեղի ունեցավ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության կազմակերպած միջոցառումըՙ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Ելույթ ունեցավ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։ Ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, փոխքաղաքապետ Ֆիրդուս Զաքարյանը, Նոր Նորքի թաղապետ Մկրտիչ Մինասյանը, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամներ, փոխանդամներ։ Ելույթ ունեցան Նոր Նորքի հայորդաց տան սաներըՙ «Շողակն» երգչախումբը, «Պեգաս» եւ «Նարեկ» պարի, «Հայկազունք» երգի եւ պարի համույթները։ Մանրամասները կարդացեք «Ազգի» վաղվա համարում։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4