«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2002-04-19 | #74, 2002-04-20 | #75, 2002-04-23


ԿՈՒԲԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՈՐԲՈՔԵԼՈՒ ՄԵՋ

ԿՐԱՍՆՈԴԱՐ, 22 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետի նկատմամբ «Ազգամիջյան խտրականություն բորբոքելու համար» դատական հայց ներկայացնելու օգտին են արտահայտվել Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային տարածաշրջանային բաժանմունքի արտահերթ եւ արտակարգ ժողովի մասնակիցները, որը կայացել է ապրիլի 22-ին։ Ժողովի աշխատանքին մասնակցել են ՌՀՄ Կրասնոդարի երկրամասի շրջանային եւ քաղաքային բաժանմունքների ղեկավարները, ինչպես նաեւ ՌՀՄ համառուսական կազմակերպության փոխնախագահ Գեորգի Անանյանը։ Գործնականորեն բոլոր ելույթ ունեցողները միասնական են եղել երկրամասում տեղի ունեցող իրադարձությունների իրենց գնահատականներում, իրադրության սրումը ազգամիջյան ոլորտում կապելով Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի գործունեության հետ։ Մտքերի փոխանակումից հետո ընդունվել է որոշում, ուր ՌՀՄ Կրասնոդարի երկրամասային տարածաշրջանային բաժանմունքի վարչությունը դիմում է ՌՀՄ համառուսական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանին Ալեքսանդր Տկաչովի դեմ դատական հայց ներկայացնելու խնդրանքովՙ «ազգամիջյան խտրականություն բորբոքելու համար»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4