ՎԱՇԻՆԳՏՈՆ, 22 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Ես գտնում եմ, որ պաշտպանական հանդերձանքի ու ծառայությունների տրամադրումը Հայաստանին, Ադրբեջանին ու Տաջիկստանին կամրապնդի ԱՄՆ անվտանգությունը եւ կնպաստի աշխարհում խաղաղության հաստատմանը», նշել է ԱՄՆ նախագահ Բուշըՙ հորդորելով պետքարտուղար Փաուելին իր այս տեսակետը փոխանցել Կոնգրեսին։ Այսպիսով, Հայաստանի եւ Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ սկսվում է ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը երկու հակամարտող երկրների։ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոս Վիլսոնը լրագրողներին ասել է, թե երկու երկրներից յուրաքանչյուրը կստանա 4,4 մլն դոլարի ռազմական օգնություն, ընդ որում ոչ միատեսակ. կողմերն իրենք են հստակեցրել, թե ինչի կարիք ունեն, եւ ԱՄՆ-ը ղեկավարվել է այդ առաջնահերթությամբ։