Անչափ շնորհակալ եմ կազմակերպիչներից եւ բոլոր նրանցից, ովքեր ընդունեցին հրավերը եւ մասնակցեցին տոնակատարությանը։ Ստացվեց այնպես, որ ծննդյանս 75-ամյակը նշվեց արդեն 3-րդ անգամ։ Առաջին անգամ հոբելյանը նշվեց անցյալ տարվա հունիսին Երեւանումՙ «Արարատի» եւ Լեհաստանի հավաքականի վետերան ֆուտբոլիստների մրցախաղով։ Երկրորդ անգամ, հոկտեմբերի 12-ինՙ ծննդյանս օրը նշվեց Մոսկվայում։ Անկեղծ ասած, ես կողմնակից չէի հոբելյանը 3-րդ անգամ նշելուն, սակայն չէի կարող մերժել Ռադիկին եւ Արթուրին, իմ բարեկամներին։ Չէ՞ որ դա առիթ էր կրկին այցելելու Հայաստան, որտեղ թողել եմ սրտիս կեսը, հանդիպելու վաղեմի բարեկամներիս ու ընկերներիս, սիրելի սաներիսՙ «Արարատ-73-ի» տղաներին, որոնցից յուրաքանչյուրն անհատականություն էր, անվանի ֆուտբոլիստ։ Ակամա հիշեցի իմ ուսուցիչ Նիկոլայ Ստարոստինի հանճարեղ խոսքերը, որ չկան նշանավոր մարզիչներ, այլ կան նշանավոր ֆուտբոլիստներ, առանց որոնց հնարավոր չէ փառահեղ հաղթանակներ տոնել։
Զգացված եմ ջերմ ընդունելությունից, խոսքեր չեմ գտնում երախտագիտությունս հայտնելու բոլոր նրանց, ովքեր համաձայնվեցին ինձ հետ էին իմ կյանքի ամենաերջանիկ րոպեներին։