«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2002-04-19 | #74, 2002-04-20 | #75, 2002-04-23


ԱՆԱՍՏԱՍՅԱՆԸ ՇՏԿՈՒՄ Է ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Դուբայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում անցկացված 7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է ուկրաինացի Գոլոշչապովը, որը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Վոլկովի հետ։ Վերջինս Էլվեստի հետ վաստակել է 5,5 միավոր։ Առաջատարներին 5-ական միավորով հետապնդում են 9 շախմատիստներ։ Արտաշես Մինասյանի օգտին գրանցված է 4,5 միավոր։ Արտաշեսը 5-րդ տուրում պարտվեց Պետեր Աքսին, հաջորդ մրցախաղը շահեց Սարջանից, իսկ 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Տուրովի հետ։ Իր մրցաշարային վիճակը փոքր-ինչ բարելավեց Աշոտ Անաստասյանը։ 5-րդ տուրում Աբդուլ էլ Արոուսիից պարտվելուց հետո նա հաղթեց Գեորգի Լիին եւ Ալգուդաիմիին։ 7 հնարավորից Անաստասյանը վաստակել է 3,5 միավոր։ Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4