«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2002-04-23 | #76, 2002-04-24 | #77, 2002-04-26


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՕՐԻՈՐԴ ԹՈՐԴԱ ԱԲՈԹ ՈՒԱԹԸ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան է նշանակվելու օրիորդ Թորդա Աբոթ Ուաթը, որն անցնելու է իր պարտականությունների կատրամանը ընթացիկ տարվա դեկտեմբերինՙ ներկայիս դեսպան Թ. Ջոնսի լիազորություններն ավարտվելուց հետո։

Ապագա դեսպանը, ըստ բրիտանական «Թայմս» օրաթերթի, մեջ է բերել հայտնի վարչապետ Ու. Գլադստոնի խոսքերըՙ ծառայել Հայաստանինՙ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը։ «Ես շատ ուրախ եմ, եւ ինձ համար մեծ պատիվ է ծառայել Հայաստանումՙ որպես Մեծ Բրիտանիայի դեսպան։ Միացյալ Թագավորությունը ցանկանում է տեսնել ուժեղ, կայուն եւ անկախ Հայաստան։ Ես մտադիր եմ ապահովել Բրիտանիայի կողմից բարեփոխումների իրականացման համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը», մեջբերելով Ուաթի խոսքը, գրում է թերթը։

Ըստ «Թայմսի», օրիորդ Աբոթ Ուաթը դիվանագիտական աշխատանքի բավականին փորձ ունի. աշխատել է Լատինական Ամերիկայում, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայում, Տաջիկստանում, որտեղ էլ բացել է Մեծ Բրիտանիայի առաջին դեսպանատունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4