«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2002-04-23 | #76, 2002-04-24 | #77, 2002-04-26


ՀՀՇ-Ի ՊԱՀԱՆՋԸ ՄԵՐԺՎԵՑ

ՏԱՎՈՒՇ, 25 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանըՙ Սուսաննա Ներսիսյանի նախագահությամբ, ապրիլի 25-ին մերժել է ՀՀՇ կուսակցության պահանջըՙ կասեցնել Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովի, իր բնորոշմամբ, անօրինական գործողությունները եւ Վանո Սիրադեղյանին գրանցել թիվ 75 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու։ Այս մասին հայտնեց Սուսաննա Ներսիսյանը։

Գործով առաջին նիստը կայացել էր ապրիլի 22-ին Իջեւանում։ Ապրիլի 25-ին դատարանը լսել է մարզային ընտրական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչ, Իջեւանի «Ագրոսպասարկում» միավորման տնօրեն Արծրուն Ղալթախչյանի բացատրությունը։ Նշենք, որ վերջինս հանձնաժողովում կառավարության երեք ներկայացուցիչներից միակն էր, որ ՄԸՀ ապրիլի 14-ի նիստից հետո չի փոխվել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4