«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2002-04-23 | #76, 2002-04-24 | #77, 2002-04-26


ԱՌԱՏ ՁՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ԳԱՎԱՌ, 25 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 23-ից Գեղարքունիքի մարզում տեղումները թափվում են ձյան տեսքով։ Առավել ձնառատ տեղումներ դիտվեցին ապրիլի լույս 25-ի առավոտյան։ Կեսօրվա դրությամբ ձյունը շարունակում էր տեղալ մարզի տարածքով մեկ։ Հայհիդրոմետի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման տվյալներով, ձյան շերտը Գավառում կազմում է 15, Վարդենիսումՙ 17, Մարտունիումՙ մոտ 20 սմ։

Բարձրլեռնային հատվածներում ձյունը հասնում է մինչեւ 35-50 սմ-ի։ Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման դեպքում սպասվում են գետերի վարարում եւ հեղեղումներ, որոնք կարող են լրջորեն սպառնալ շինություններին ու հողամասերին։

Ընդհանրապես ապրիլ ամիսն աչքի ընկավ աննախադեպ առատ տեղումներովՙ Գեղարքունիքում խաթարելով գարնանացանի բնականոն ընթացքը։ Տեղացած ձյունը վնասներ է հասցրել բնակչությանը սպասարկող հաղորդակցության գծերին (էլեկտրաէներգիա, կապ)։ Մարզպետարանի գյուղվարչության տվյալներով, առատ ձյունն առնվազն մի քանի օրով կդանդաղեցնի գարնանացանի ընթացքը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4