Ապրիլի 24-ին Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժանսեմին, որ Մայր Աթոռ էր այցելել իր զավակների եւ թոռների հետՙ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ։
Վեհափառ Հայրապետը սիրով ողջունելով հյուրերինՙ իր հիացմունքը հայտնեց Ժանսեմի արվեստի եւ մասնավորապես նույն օրը Հայոց ցեղասպանության թանգարանում բացված նկարչի ցուցահանդեսի առիթով։
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նկարչին առաջարկեց ստեղծել մանուկ Փրկչին Սբ. Աստվածածնի հետ պատկերող կտավՙ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խորանում տեղադրելու համար։
Շնորհակալություն հայտնելով պատվաբեր առաջարկի համարՙ մեծանուն նկարիչը նշեց, որ չափազանց դժվար է նման նկարի ստեղծումը, սակայն ինքը կաշխատի առավելագույնն անել։