ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 24-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր միջոցառումՙ նվիրված Հայոց ցեղասպանության 87-րդ տարելիցին։
Ինչպես հայտնեցին ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, վաշինգտոնահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների առջեւ ելույթ է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։ Դեսպանը խոսել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ ցեղասպանության հարցի կարեւորության մասին, ինչպես նաեւ կարեւորել Սփյուռքի եւ Հայաստանի միասնականությունն ու համախմբվածությունը։
Վաշինգտոնի Հայ Առաքելական երկու եկեղեցիների հոգեւոր հայրերը կատարել են հոգեհանգստի արարողություն։
Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ առանձին անհատներ ծաղկեպսակներ են տեղադրել խաչքար-հուշարձանի մոտ։