ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պետք է հավատ ընծայել ֆրանսիացիների ողջամտությանը», ասել է Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Մասնակցելով վերջին օրերի ընթացքում ի նպաստ Ժակ Շիրակի քվեարկելու կոչով կազմակերպված համախմբումներից մեկին, այլ արվեստագետներիՙ Ջոնի Հոլիդեյի, Անրի Սալվադորի եւ ուրիշների հետ, նա շեշտել է, որ իր ծնողները երբեք չէին կարող ներգաղթել Ֆրանսիա, եթե Ֆրանսիան այդ ժամանակ ղեկավարված լիներ «լըպենիստական գաղափարներով», տեղեկացնում է «Ազատությունը»։