«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2002-05-03 | #82, 2002-05-04 | #83, 2002-05-07


ԵՐԵԿՙ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅՍՕՐՙ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ՃԱՌ

Մ. Սաղաթելյանի գործով դատավարությունը վերջապես մոտենում է ավարտին։ Թերեւս այսօր հնարավոր կլինի լսել մեղադրող Կորյուն Փիլոյանի մեղադրական ճառը։

Իսկ երեկվա նիստում եղավ 3 միջնորդություն պաշտպանական կողմից։ Առաջին միջնորդությունը վերաբերում էր նրան, թե ինչպես էին քր. գործում հայտնվել գործակալ Հարություն Գրիգորյանի արած զանգերի տվյալները։

Հաջորդ միջնորդությունը Գորիսի բանտ տեղափոխելիս ճանապարհին փախուստի դիմած կալանավորներից Ռաֆիկ Զորոյանի մահվան կապակցությամբ էր։ Այդ առնչությամբ 2001-ի նոյեմբերի 22-ին կայացվել է որոշում, որի համաձայն այդ գործի նյութերը կցվել են Մ. Սաղաթելյանի գործին։ Մինչդեռ դեռեւս 1994-ին Ռաֆիկ Զորոյանի մահվան գործը կարճվել է։

Պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը միջնորդեց Մ. Սաղաթելյանի գործով նշված նյութերը կցելու որոշումը ճանաչել ապացուցողական նշանակությունը կորցրած։

Այս եւ նախորդ միջնորդությունները մերժվեցին։ Բավարարվեց 3-րդ միջնորդությունը, որով պաշտպանը միջնորդեց գործին կցել Ռաֆիկ Զորոյանի գործով 3 էպիկրիզ։

Ելնելով նրանից, թե ինչ պատիժ կպահանջի մեղադրողը, եւ ինչ որոշում կընդունի դատարանը, կարելի է դատել ե՛ւ մեր պետության, ե՛ւ հասարակության մասին։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4