ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Վրաստանի նախագահ Շեւարդնաձեի հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՀՀ ՍՊԱԾ) չափիչ համակարգերի շահագործման կենտրոնի տնօրեն Մարատ Բաբայանը հետմահու պարգեւատրվել է Վախթանգ Գորգասանիի երրորդ աստիճանի շքանշանով։ Հրամանագրում նշվում է, որ հայ մասնագետը բարձր արհեստավարժություն է դրսեւորել եւ մեծ ներդրում է ունեցել ապրիլի 25-ին Թբիլիսիում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները վերացնելու գործում։