ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Իջեւանի քաղաքապետի մայիսի 5-ի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, առավել թվով ձայներ է ստացել ներկայիս քաղաքապետ, անկուսակցական Վարուժան Ներսիսյանը։ Ինչպես հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմենուհի Զոհրաբյանը, 13242 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 8004-ը։ Վ. Ներսիսյանի օգտին քվեարկել է 4042, իսկ Գերասիմ Իսրայելյանի («Օրինաց երկիր» կուսակցություն) օգտինՙ 3272 ընտրող։ Երկու թեկնածուներին դեմ է քվեարկել 37 ընտրող։ 617 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Մայիսի 6-ին, ժամը 14։00-ին կավարտվի քվեարկության արդյունքները բողոքարկելու ժամկետը։