ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում 2001-2002 ուստարվա ավարտը կազմակերպված անցկացնելու նպատակով դասերի վերջին օրն է հայտարարվում մայիսի 25-ը։ Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից։ 10-րդ դասարանների շրջանավարտներին միջնակարգ կրթության ատեստատների հանձնման միասնական օր է հայտարարվում հունիսի 27-ը։