«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2002-05-11 | #87, 2002-05-14 | #88, 2002-05-15


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ Ի ՀԱՅՏ ԵՆ ԵԿԵԼ

Հայաստանում օտարերկրյա դեսպանատների թիմերի մասնակցությամբ ֆուտզալի միջազգային մրցաշարի 2-րդ տուրից հետո ի հայտ են եկել առաջատարները։ «Ա» խմբում առաջատարն ԱՄՆ-ի դեսպանատան թիմն է, որը երկրորդ հաղթանակը տոնեց Հայ օգնության հիմնադրամի թիմի նկատմամբ (6¬3)։ 3-ական միավոր են վաստակել ՀՀ արտգործնախարարության թիմը (որը երկրորդ տուրում ազատ էր) եւ օտարերկրյա թղթակիցների ասոցիացիայի ֆուտբոլիստները, որոնք հաղթեցին «Արմենիա» հյուրանոցի թիմին (3¬2)։ «Բ» խմբում 6 միավորով աղյուսակը գլխավորում է «Էքսպատը», որը պարտության մատնեց մրցաշարի նորեկ հայկական զարգացման գործակալության թիմին (7¬2)։ 2-րդ տեղում 3 միավորով ընթանում է Իրանի դեսպանատան թիմը։ Իրանցիները 11¬5 հաշվով հաղթեցին Երեւանի կոնյակի գործարանի թիմին։

Ռմբարկուների ցուցակը 5-ական գնդակով գլխավորում են ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի տղանՙ Արան («Էքսպատ»), Արմեն Մարդանյանը (ԱՄՆ) եւ Արտյոմ Սարգսյանը (Երեւանի կոնյակի գործարան)։ Վարդան Օսկանյանի համոզմամբ, նման մրցաշարերը նպաստում են Հայաստանում օտարերկրացի դիվանագետների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատմանը։

Տիգրան Հովհաննիսյան, Մրցաշարի կազմկոմիտեի նախագահ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4