«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2002-05-11 | #87, 2002-05-14 | #88, 2002-05-15


ՈՒՂԵԳՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐՆ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ ԵՆ

Ֆուտբոլի ՀՀ առաջին խմբի առաջնության մեկնարկային տուրերում գրանցված արդյունքները վկայում են, որ բարձրագույն խմբի միակ ուղեգրի համար թեժ մրցակցություն է ընթանալու։ Ընդ որում, մրցակարգի համաձայն, 16 թիմերից միայն 9-ը կարող են հավակնել ուժեղագույնների խմբի ուղեգրին, քանի որ միեւնույն ակումբին պատկանող երկու թիմեր իրավունք չունեն հանդես գալու բարձրագույն խմբում։

Առաջնությունը հաջող է սկսել «Արմավիրը», որի կազմում հանդես են գալիս Հովակիմ Հովակիմյանը, Արա Նիգոյանը, Սամվել Բարոյանը, Աշոտ Ասատրյանը եւ այլ փորձառու ֆուտբոլիստներ։ Մարզիչ Արսեն Չիլինգարյանի սաները 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցինՙ սեփական հարկի տակ 3¬0 հաշվով պարտության մատնելով «Լոկոմոտիվին»։ Մեկնարկը հաջող է նաեւ «Արփայի» համար։ Եղեգնաձորցի ֆուտբոլիստները 1¬0 հաշվով հաղթեցին «Միկա-2»-ին։ Արդյունավետ խաղ է ցուցադրում «Փյունիկ-2»-ը, որի կազմում դիպուկ հարվածներով աչքի են ընկնում փորձառուներըՙ Ռաֆայել Նազարյանը, Վարազդատ Ավետիսյանն ու Արամ Ոսկանյանը։ Հերթական խաղում թիմը 6 անպատասխան գնդակ խփեց ՖԻՄԱ-ի դարպասը։ Անկասկած, ուղեգրի հավակնորդների թվին պետք է դասել նաեւ փորձառու «Կիլիկիային», որը 1¬0 հաշվով շահեց հանդիպումը «Դինամո-2000¬2»-ից։ Հաջող են մեկնարկել նաեւ «Արաքսն» ու «Միկա-2»-ը։ «Արաքսը» հյուրընկալվելիս հաղթեց «Փյունիկ-3»-ին (1¬0)։ Վերջինիս կազմում հիմնականում 16¬17 տարեկան պատանիներ են հանդես գալիս, ուստի զարմանալի չէ թիմի համեստ արդյունքը։ 4-րդ տուրի մյուս խաղերում գրանցվել են այսպիսի արդյունքներ. «Դինամո-2»-«Արարատ-2»ՙ 2¬5, «Արցախ-2»-«Նորք-Մարաշ»ՙ 2¬0, «Վանաձոր»-«Շիրակ-2»ՙ 1¬1։

Մրցաշարային աղյուսակ

Խ - Հ - Ո - Պ - Գ - Մ

1. Արմավիր - 4 - 4 - 0 - 0 - 12¬1 - 12

2. Արփա - 4 - 3 - 1 - 0 - 8¬2 - 10

3. Փյունիկ-2 - 3 - 3 - 0 - 0 - 14¬0 - 9

4. Արաքս - 4 - 3 - 0 - 1 - 10¬2 - 9

5. Միկա-2 - 4 - 3 - 0 - 1 - 4¬1 - 9

6. Սպարտակ-2 - 3 - 2 - 0 - 1 - 7¬4 - 6

7. Դինամո - 4 - 2 - 0 - 2 - 5¬8 - 6

8. Կիլիկիա - 3 - 1 - 2 - 0 - 3¬2 - 5

9. Շիրակ-2 - 4 - 1 - 1 - 2 - 4¬7 - 4

10. Լոկոմոտիվ - 4 - 1 - 1 - 2 - 3¬10 - 4

11. Դինամո-2 - 3 - 1 - 0 - 2 - 2¬4 - 3

12. Արցախ-2 - 4 - 1 - 0 - 3 - 3¬9 - 3

13. Վանաձոր - 3 - 0 - 1 - 2 - 2¬6 - 1

14. Փյունիկ-3 - 4 - 0 - 1 - 3 - 0¬5 - 1

15. ՖԻՄԱ - 4 - 0 - 1 - 3 - 2¬10 - 1

16. Նորք-Մարաշ - 3 - 0 - 0 - 3 - 0¬8 - 0


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4