Երկօրյա կլոր սեղանը կազմակերպվում էՙ քննարկելու «ՀՀ ընտրական օրենսգրքի» բարեփոխումների հիմնադրույթները։ Կլոր սեղանին հրավիրված են Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահը, խորհրդարանի անդամները, խորհրդարանում չներկայացված քաղաքական կուսակցությունները, նախարարությունների ներկայացուցիչներ, Կենտրոնական եւ մարզային ընտրական հանձնաժողովների, Սահմանադրական դատարանի անդամներ, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, Եվրոպայի խորհրդի ներկայացուցչությունը եւ ԱՄՆ Միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտը սույն միջոցառումը կազմակերպում ենՙ համագործակցելով ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի եւ Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողովի հետ։ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի եւ Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողովի միջազգային փորձագետները հատուկ ժամանել են Երեւանՙ մասնակցելու միջոցառմանը։
Կլոր սեղանը կկայանա այսօր եւ վաղըՙ մայիսի 16-ին եւ 17-ին, «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում։