«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2002-05-14 | #88, 2002-05-15 | #89, 2002-05-16


ԲԱՔՈՒՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՅՑԸ

«Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ի Բաքու այցը մենք ընկալում ենք որպես պատմական իրադարձություն, որն ադրբեջանցի մահմեդականների եւ ամբողջ աշխարհի կաթոլիկների միջեւ հարաբերությունների զարգացման, փոխադարձ հարգանքի ամրապնդման եւ հանդուրժողականության առումով ունի կարեւորագույն նշանակություն», «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում ասել է կրոնական կազմակերպությունների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Ալիեւը, հավելելով, որ այցի օրերին Ադրբեջանը կլինի ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում։

Մայիսի 22¬23-ը կատարելիք այցի ընթացքում Հռոմի պապը կայցելի Շահիդների ծառուղի, կհանդիպի նախագահ Հեյդար Ալիեւի, կրոնական համայնքների ղեկավարների հետ, Ադրբեջանում բնակվող մոտ 100 կաթոլիկների համար կմատուցի եկեղեցական արարողություն։ Հեյդար Ալիեւը եւ Հռոմի պապը կքննարկեն ադրբեջանա-վատիկանյան հարաբերությունները, միջազգային իրադարձությունները, խոսակցությունների գլխավոր թեման կլինի ղարաբաղյան հարցը։ «Ղարաբաղյան հակամարտության հանդեպ Հռոմի պապի դիրքորոշումը մենք դիտում ենք որպես համայն աշխարհի կաթոլիկների դիրքորոշում։ Մենք շահագրգռված ենք, որ Հռոմի պապն արտահայտի իր դիրքորոշումը հակամարտության նկատմամբ, օժանդակի հարցի խաղաղ կարգավորմանը», ասել է Ռաֆիկ Ալիեւը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4