«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2002-05-15 | #89, 2002-05-16 | #90, 2002-05-17


ԿԱՆԱԴԱՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Սարգիս Ասատուրյանն Ատոմ Եղոյանի «Արարատը» կներկայացնի Կաննի փառատոնում

Թեեւ ինքըՙ Ատոմ Եղոյանը, հանել է իր վերջինՙ «Արարատ» ֆիլմը Կաննի փառատոնի մրցույթից, սակայն մայիսի 20-ին ֆիլմն արտամրցութային կարգով կներկայացվի փառատոնում։ Այս մասին տեղեկացնում է Կանադայի խորհրդարանի միակ հայ պատգամավոր, տեղի Ազատական կուսակցության անդամ Սարգիս Ասատուրյանի գրասենյակը (Օտտավա)։ Կանադայի մշակույթի նախարար Շեյլա Կոպսի կողմից հայ պատգամավորին է տրվել Ատոմ Եղոյանի ֆիլմի ցուցադրության ժամանակ Կանադան ներկայացնելու պատիվը։

Ինչպես հայտնի է, կանադահայ ռեժիսորի այս նոր ժապավենը, որը փաստորեն ֆիլմ է ֆիլմի ներսում, ներկայացնում է 1915¬23 թթ.-ին Հայոց ցեղասպանության թողած հետեւանքները երիտասարդ մի վարորդի կյանքի եւ մտածելակերպի վրա։ Կաննի փառատոնում եւ միջազգային էկրանների վրա «Արարատ» ֆիլմի ներկայացման հեռանկարը աղմկալի մտահոգությամբ էր ընդունվել թուրքական իշխանության եւ հասարակության կողմից։

Ինչ վերաբերում է կանադահայ պատգամավորին, որ իր երկիրը ներկայացնելու է նաեւ Կանադայի մեկ այլ ռեժիսորիՙ Ջոն Կարպենտերի «Սփայդեր» ֆիլմի ցուցադրության ժամանակ, տարիներ շարունակ Կանադայի խորհրդարանում թե կառավարության մոտ զգալի ջանքեր է ի գործի դնում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։

Ի դեպ, պրն Ասատուրյանն այս օրերին գտնվում է Հայաստանում։ Այս մասին կարդալ մեր 2-րդ էջում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4