Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 15-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գյումրի քաղաքի մասին» օրենքը։
Օրենքը կարգավորում է Գյումրի քաղաքի վերականգնման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Սահմանում է Գյումրի քաղաքում պետական ներդրումային ծրագրերի իրականացման առաջնայնությունը, սոցիալական ծրագրերի նպատակաուղղումն առավելագույն զբաղվածության ապահովմանը, քաղաքի վերականգնման պետական ծրագրերի առանձնացումը։ Օրենքով սահմանված են նաեւ Գյումրիում տնտեսական գործունեության ակտիվացման նպատակով հատուկ հարկային բարենպաստ քաղաքականության իրականացումը, տնտեսական գործունեության խթանման հարցում համայնքի ավագանու իրավասությունները եւ սոցիալ-տնտեսական վերականգնման լրացուցիչ դրույթները։