«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2002-05-15 | #89, 2002-05-16 | #90, 2002-05-17


ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑՆ ԱՆԴՈՐՐԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ Է

Ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականը մայիսի 23¬25-ը Արարատի «Այգ» մարզաբազայում հերթական կարճատեւ ուսումնամարզական հավաքը կանցկացնի։ Ինչպես «Ազգի» թղթակցի հետ զրույցում նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանը, բացառված չէ, որ հավաքին մասնակցեն նաեւ որոշ լեգեոներներ։ Բնականաբար, հավաքում չեն ընդգրկվի գավաթի եզրափակիչի մասնակից թիմերի ֆուտբոլիստները։ ՀՀ հավաքականն իր ամբողջական կազմով կհավաքվի հունիսի սկզբին։ Հունիսի 3¬11-ը նախատեսված է ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքը Ֆրանսիայում։ Հունիսի 8-ին մեր ընտրանին ընկերական մրցախաղում ուժերը կչափի Անդորրայի հավաքականի հետ, իսկ հունիսի 5-ին եւ 11-ին կխաղա ֆրանսիական ակումբների հետ։ Դրանք, փաստորեն, կլինեն մեր հավաքականի անդրանիկ մրցելույթներն ընթացիկ մրցաշրջանում։ Հուլիսին հավաքականը հավաք անցկացնելու հնարավորություն չի ունենա, քանի որ սկսվում են եվրագավաթների մրցաշարերը։ Մինչ Ուկրաինայի հավաքականի հետ ընտրական հանդիպումը, ՀՀ հավաքականն օգոստոսի 21-ին Երեւանում վերջին փորձամրցումը կանցկացնի շվեյցարացիների հետ։ Ըստ Անդրանիկ Ադամյանի, Շվեյցարիայի հավաքականն իր ուժով եւ խաղաոճով նման է ուկրաինացիներին, ուստի այդ խաղը կօգնի մեր թիմին նախապատրաստվել ընտրական մրցաշարին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4