ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 16-ին, Նեպալի ժամանակով ժամը 10-ին աշխարհի ամենաբարձրՙ Էվերեստ լեռնագագաթ միայնակ վերելք է կատարել ՀՀ քաղաքացի Իգոր Խալաթյանը։ Այս մասին Արմենպրեսի թղթակցին հայտնեց Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիայի նախագահ Հայկ Տոնոյանըՙ հիմնվելով Նեպալից ստացված պաշտոնական հաղորդագրության վրա։
Ի. Խալաթյանն ալպինիզմի ազգային ֆեդերացիայի անդամ է, մասնագիտությամբՙ ծրագրավորող, ներկայումս ապրում է Նյու Ջերսիում (ԱՄՆ)։ Նա արշավը սկսել էր մարտի 20-ինՙ թույլտվությունը Նեպալի իշխանություններից ստանալով որպես Հայաստանի ներկայացուցիչ։
Նա երկրորդ հայն է, որը հաղթահարել է աշխարհի ամենաբարձր լերնագագաթըՙ 1999 թվականի մայիսին Լեւ Սարկիսովի վերելքից հետո։ Սպորտային աշխարհում Էվերեստ կատարվող վերելքներն ամենաբարձրակարգ նվաճումների շարքին են դասվում եւ համեմատելի են աշխարհի առաջնություններում եւ օլիմպիական խաղերում հաղթանակների հետ։