«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2002-05-16 | #90, 2002-05-17 | #91, 2002-05-18


ՑՈՐԵՆԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Արարատյան հարթավայրում հացահատիկի ցանքատարածքները նվազում են։ Ընթացիկ տարում արդեն պակասել են 3000 հեկտարով, որից շուրջ 1000 հեկտարըՙ Արարատի տարածաշրջանում։ Մասնագետների կարծիքով, Արարատյան հարթավայրում հացահատիկ կարելի է ցանել միայն ցանքաշրջանառության նպատակով։ Դրա փոխարեն նրանք նախընտրում են խաղողի արտադրությունը։ Երեւանի կոնյակի գործարանն ընթացիկ տարում 5400 տոննա խաղող մթերելու պայմանագիր է կնքել։ Արդեն կնքվել են նաեւ 706 հեկտարի ծխախոտի եւ 800 հեկտարի լոլիկի մշակության պայմանագրեր։ Ծխախոտագործներին տրվել է անհրաժեշտ քանակի սերմացու։

Մարզի ֆերմերների ամենամեծ հիմնախնդիրներից է, որ պահուստային հողատարածքները չեն տրվում վարձակալությամբ, որի մշակութամբ փոքր-ինչ կբարելավվեր գյուղացու վիճակը։ Գյուղատնտեսության ոլորտներում առկա մյուս դժվարությունը կապված է դրենաժների մաքրման հետ, որոշ տեղերում այդ աշխատանքները չկատարելու պատճառով հողերը կրկնակի աղակալվում եւ դառնում են գյուղատնտեսության համար ոչ պիտանի։

ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4