«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2002-05-18 | #92, 2002-05-21 | #93, 2002-05-22


ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ

Գնահատում ենք պրն Մանուչարյանի ազնիվ ջանքերըՙ «Ազգին» «հակաազգային գործընթացի մեջ ներքաշելու» գայթակղությունից հեռու պահելու ցանկության համար։ Մեր բախտը բերել է, որ պրն Մանուչարյանը մեզ չի կասկածել «Մոսսադի», ՄԻԹ-ի գործակալ կամ մասոն լինելու մեջ, ինչը ենթադրաբար կանի այլ առիթներով։

Հիմնադրումից մինչ օրս «Ազգը» հետեւողականորեն անդրադառնում է Թուրքիային, անընդհատ շեշտում Թուրքիայիՙ ԼՂ հակամարտության միջնորդության վտանգավորությունը Հայաստանի, ԼՂՀ-ի եւ տարածաշրջանի համար ընդհանրապես։ Այս մասին «Ազգն» առանձնապես շատ էր գրում 1992¬93 թթ., ճիշտ այն տարիներին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության ոլորտը համակարգում էր Աշոտ Մանուչարյանը, իսկ Ժիրայր Լիպարիտյանը, Արա Սահակյանը, Դավիթ Շահնազարյանը, մյուս ականավոր «թուրքամետները» Ստամբուլ մեկնելը դարձրել էին «ջրի ճամփա»։

Մինչ օրս պրն Մանուչարյանը մամուլում կամ Թատերական հրապարակում չի անդրադարձել հարցին, թե ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն Անկարայում ընկալվեց ափսոսանքով, իսկ թուրքական մամուլը մեկ ամիս շարունակ վայնասունից չէր հանդարտվում։

Գիտակցելով, որ Տեր-Պետրոսյան-Շուշի զուգահեռի հիշեցումները սղոցում են Հայաստանի առաջին նախագահի եւ նրա թատերական ընկերների նյարդերը, այդ թեմայով հետագա հրապարակումներից կփորձենք զերծ մնալ։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4