«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2002-05-18 | #92, 2002-05-21 | #93, 2002-05-22


ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԳԵՅ ՄԻՐՈՆՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 22-ին երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի գլխավորած պատվիրակությունը։

Ըստ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության, մայիսի 22-ին Ս. Միրոնովը ծաղկեպսակ կդնի 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում, կայցելի թանգարան, ապա կլինի հայ-ռուսական սլավոնական համալսարանում։

Խորհրդարանում Ս. Միրոնովն առանձնազրույց կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հետ, կհանդիպի Աժ մշտական հանձնաժողովների նախագահների, խմբեր-խմբակցությունների ղեկավարների հետ։ Նույն օրը նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Օրվա հանդիպումները կամփոփվեն մամլո ասուլիսով։

Մայիսի 23-ին պատվիրակությանը կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։

Նույն օրը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4