ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ գլխավոր դատախազությունըՙ հանցագործությունը կատարած անձն անհայտ լինելու պատճառով կասեցրել է վարչապետի վերահսկողական ծառայության նախկին պետ, վարչապետի խորհրդական Գագիկ Պողոսյանի սպանության քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին Արմենպրեսի թղթակցին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության ու լրատվության հետ կապերի ծառայությունում։
Հիշեցնենք, որ Գ. Պողոսյանը 2001թ. սեպտեմբերի 11-ին իր բնակարանից դուրս գալիս, մուտքի դռան մոտ տեղադրված նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ էր ստացել եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել։