«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2002-05-18 | #92, 2002-05-21 | #93, 2002-05-22


ՍՏԱՄԲՈՒԼԻՑ ԵՐԵՎԱՆ ԵԿՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՄՆԱՑ ԱՅՆՏԵՂ

Երեկ երեկոյան Ստամբուլի օդանավակայանից «Ազգի» խմբագրություն զանգահարեցին մի քանի ուղեւորներ եւ խնդրեցին իրենց ցասումն արտահայտել տեղում ստեղծված կացության առնչությամբ։ Նրանց ասելով, հայկական «Արմավիա» ընկերությունը, որն իրականացնում է Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթերը, հակառակ Հայաստան-սփյուռք խորհրդաժողովին տեղի մասնակիցների մեծ թվին, երեկ Ստամբուլ է ուղարկել փոքրՙ ընդամենը 30 հոգանոց «Անտոնով» օդանավ։ Ուղեւորներից ոմանք չեն էլ գնացել օդանավակայան, մինչ ուրիշներըՙ թվով 14 հոգի, տոմսերը ձեռքներին չգիտեն ինչ անել։ Ընդհանուր իրարանցման մեջ, որին միջամտել է տեղի ոստիկանությունը, ուղեւորներից մի կին սրտի նոպա է ունեցել։ Ո՞վ է պատասխան տալու եւ ինչպե՞ս։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4