«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2002-05-21 | #93, 2002-05-22 | #94, 2002-05-23


ՄԱԳԱՏԷ-Ի ՏՆՕՐԵՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՀԱԷԿ-Ի ՓԱԿՈՒՄԸ

ԲԱՔՈՒ, 22 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապագայում հայկական ատոմային էլեկտրակայանը կփակվի։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպմանը հայտարարել է ՄԱԳԱՏԷ¬ի գլխավոր տնօրեն Մոհամեդ էլ Բարադեյը։ Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, նա նշել է, որ «հայկական ատոմակայանում գործում է հին կայանք»։ Էլ Բարադեյը նաեւ հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ¬ն ուշադրությամբ հետեւում է այդ էլեկտրակայանի գործունեությանը։

Հեյդար Ալիեւն արտահայտվել է ի պաշտպանություն միջուկային զենքի չտարածման եւ նրա արգելման։ Ըստ Ալիեւի, «միջազգային ահաբեկչության լայն տարածման ներկայիս պայմաններում այդ հարցն առանձնակի հրատապություն է ստանում»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4