«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2002-05-21 | #93, 2002-05-22 | #94, 2002-05-23


ԾԻՐԱՆԸ ԵՎ ԴԵՂՁԸ ՔԻՉ ԵՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ապրիլի առաջին տասնօրյակում ջերմաստիճանի կտրուկ տատանումների հետեւանքով այս տարի կորիզավոր պտղատեսակների բերքը կտրուկ կնվազի։ Այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության եւ սերմնաբուծության զարգացման վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը։ Ըստ նրա, անբարենպաստ բնակլիմայական պայմանների հետեւանքով ծիրանենին տուժել է շուրջ 90%-ով, դեղձենինՙ 70%-ով։ Գ. Պետրոսյանի կանխատեսմամբ, նախորդ տարվա համեմատ, այս տարի ծիրանի եվ դեղձի շուկայական գինը կրկնակի բարձր կլինի։ Բնակլիմայական պայմանները, մասնավորապես շարունակ տեղացող անձրեւները, դժվարացրել են նաեւ գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը։ Գ.Պետրոսյանի խոսքերով, այս տարի գարնանացան հացահատիկի ցանքսը կատարվել է 50%-ով, կարտոֆիլինըՙ 40%-ով, բանջարաբոստանային մշակաբույսերի տնկումը եւ սածիլումըՙ 50%-ով։ Ըստ վարչության պետի, ցանքսի ուշացումը բացասաբար կազդի սպասվելիք բերքի վրա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4