Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հայրերի մասնակցությամբ Մայր տաճարում, Իջման Սբ. Սեղանի առջեւ կատարվեց հոգեհանգստյան արարողությունՙ ի հիշատակ 1918 թ. Սարդարապատի ճակատամարտի հերոսների։
Պատմական այս ճակատամարտը շրջադարձային եղավ հայ ժողովրդի կյանքումՙ դնելով Հայաստանի առաջին հանրապետության հիմքերը։
«Մենք հավատում ենք, որ հայ ժողովրդի հաղթանակների շարքը, որ իմաստ եւ բովանդակություն է հաղորդում հայ ժողովրդի անկախությանը, կշարունակվի նաեւ պատմության նոր ժամանակներում», արարողության ավարտին դիմելով ներկաներին, ասաց Տ. Շահե արք. Աճեմյանը, հորդորելով շարունակել հերոսների գործը եկեղեցաշինությամբ ու հայրենաշինությամբ։
Անուրանալի է Սբ. Էջմիածնի եւ հոգեւորականության դերը պատմական այս ճակատամարտում։