Մայիսի 27¬29-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, հաղորդում է «Կասպիան» գործակալությունը։ Ռուշայլոն հանդիպումներ կունենա Հայաստանի իշխանությունների, պաշտպանության նախարար եւ անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի հետ։ Կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, տարածաշրջանի իրավիճակը։