«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2002-05-22 | #94, 2002-05-23 | #95, 2002-05-24


ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է «ԱՐՄԱՎԻԱՆ»

Մեր թերթի մայիսի 22-ի համարում զետեղված «Ստամբուլից Երեւան եկող ուղեւորների մի մասը մնաց այնտեղ» վերնագիրը կրող տեղեկության պատճառները պարզաբանելու նպատակով մեր թղթակիցը երեկ հանդիպեց «Արմավիա» ընկերության տնօրեն Արարատ Սարգսյանի հետ, որն ամբողջապես հերքելով նշված տեղեկատվությունըՙ հայտնեց, որ նշված չվերթի համար վաճառվել է ընդամենը 44 ուղետոմս, եւ բոլոր ուղեւորները տեղափոխվել են Երեւան 48 տեղանոց «Ան-24» («Անտոնով») ինքնաթիռով։ (Ի դեպ, 30 տեղանոց «Անտոնով» ինքնաթիռ գոյություն չունի)։ Տնօրենը նշեց նաեւ, որ Հայաստան-սփյուռք խորհրդաժողովի մասնակիցները դեռ երկու ամիս առաջ 24.05.2002 թ. չվերթի համար ամրագրել են ուղետոմսեր, ուստի եւ նրանք որեւէ կերպ չէին կարող առնչվել տեղեկությունում հիշատակված չվերթին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4