«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2002-05-22 | #94, 2002-05-23 | #95, 2002-05-24


50 ՄԻԼԻՈՆՙ 500-Ի ԴԻՄԱՑ

Ճամբարակի հրետակոծության հետեւանքների վերացման ծրագիրը բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, ֆինանսների նախարարությանը (վերջին անգամ ներկայացվել է 1998 թ.)։ Հրետակոծության հետեւանքների ու պատճառած վնասի վերականգնման վերաբերյալ, ըստ Ճամբարակի քաղաքապետի, մինչեւ օրս քայլեր չեն արվել։ Խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Եվ միայն այս տարի բյուջեից նախատեսված է 50 մլն դրամի հատկացում, այն էլ Վարդենիս եւ Ճամբարակ քաղաքներին։ Մինչդեռ, միայն Ճամբարակի համար կազմված ակտերի համաձայն, հարկավոր էր 500 մլն դրամ։ Հատկապես տուժել են բնակարանային ֆոնդը, որոշ ձեռնարկություններ։ Իրականում բոլոր ոլորտներն էլ տուժել են, տարբերությունը վնասի չափի մեջ է։ Ճամբարակի քաղաքապետի կարծիքով, առաջնայնությունը պետք է տրվի հրետակոծությունից առավել տուժած բնակարանների նորոգմանը։

Դեռեւս հայտնի չէ նաեւՙ եթե բնակիչն իր ուժերով անցած 10 տարիների ընթացքում վերականգնել է հրետակոծությունից տուժած իր բնակարանը, որպես վնասի փոխհատուցում նրան ֆինանսական միջոցներ հատկացվելո՞ւ են։

ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4