Կանադահայ համայնքի «Ապագայ» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ անգլիական «Global Adventure Magazine» ճանապարհորդությունների եւ տարբեր երկրների մշակույթին նվիրված ամսաթերթն իր այս տարվա մարտյան համարում 7 էջ տրամադրել է Հայաստանին։ Գրությունը վերնագրված է «A warm welcome» («Ջերմ ընդունելություն») եւ ներփակել է ամբողջ էջը զբաղեցնող գունավոր լուսանկարներ, զբոսաշրջիկության վերաբերյալ օգտակար ու գործնական տեղեկություններ, քարտեզներ, ինչպես նաեւ երկու զբոսաշրջիկներիՙ Մեթյու Քարանյանի եւ Ռոբերտ Քյուրջյանի Հայաստան կատարած այցելության տպավորությունները։
Թերթը նաեւ հավելում է, որ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է դիմել համացանցինՙ www. Stone Garde Productions.com հասցեով։
Հ. Ծ.