Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։
Հանրապետության նախագահը եւ Վեհափառ հայրերը մտքեր են փոխանակել Հայաստան-սփյուռք երկրորդ խորհրդաժողովի աշխատանքի վերաբերյալՙ հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների սերտացման գործում կարեւորելով եկեղեցու դերը։ Խոսվել է նաեւ պետություն-եկեղեցի գործակցության վերաբերյալ։