ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ բանակցություններով լուծելու արցախցիների պատրաստակամությանը Ադրբեջանը պատասխանում է ուժ գործադրելու սպառնալիքով, չդադարող հակահայկական քարոզչությամբ, հայտարարեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանըՙ մայիսի 27-ին Հայաստան-սփյուռք երկրորդ խորհրդաժողովի բացմանը։ «Ուզում եմ մեկ անգամ եւս կրկնել, որ Արցախն Ադրբեջանի մաս դարձնելու միտքը միանգամայն անհեռանկարային է։ Արցախցիները երբեք դա թույլ չեն տա։ Արցախի անկախության այլընտրանքը կարող է լինել նրա վերամիավորումը Հայաստանի հետ», ընդգծեց ԼՂՀ նախագահը։