«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2002-05-24 | #96, 2002-05-25 | #97, 2002-05-28


ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐՈՒՄ

Սարաեւոյի շախմատի մրցաշարում հաջող է հանդես գալիս մեր հայրենակից, Չեխիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը։ 3-րդ տուրում նա նոր հաղթանակ տոնեցՙ պարտության մատնելով Կուրաիցային։ Մովսիսյանի հաջորդ մրցակիցը Դիզդարեւիչն էր, որի հետ անցկացրած պարտիան ավարտվեց ոչ-ոքի։ Ցավոք, 5-րդ տուրում Սերգեյն անհաջողության մատնվեցՙ սեւ խաղաքարերով զիջելով բուլղարացի Գեորգիեւին։ Չնայած դրան, հայ շախմատիստը շարունակում է Իվան Սոկոլովի հետ գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Վերջինս նույնպես 5-րդ տուրում պարտություն կրեցՙ զիջելով Դրեեւին։ Առաջատարները վաստակել են 3,5-ական միավոր։ Նրանց 3 միավորով հետապնդում են Գեորգիեւը, Դրեեւը, Շիրովը եւ Սմիրինը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4