* Հայաստանի «Անկախության գավաթի» նոր տիրոջը որոշելու համար անցկացված 29 հանդիպումներից 25-ն ավարտվել են մրցակիցներից մեկի հաղթանակով, 4 խաղում գրանցվել է ոչ-ոքի։ Խփվել է 109 գոլ, միջինըՙ 3,75 գնդակ մեկ խաղում։
* «Փյունիկը» 2-րդ անգամ նվաճեց գավաթը (առաջին անգամՙ 1996 թ.)։ Նոր գավաթակիրը բոլոր 7 հանդիպումներում էլ հաղթել է մրցակիցներին ընդհանուր 26¬3 հաշվով։ Մինչ այդ միայն «Ցեմենտին» էր հաջողվել 1999 թ. գավաթի նվաճման ճանապարհին հաղթել բոլոր 7 խաղերում ընդհանուր 27¬6 հաշվով։
* 29 հանդիպումներից 12-ում գրանցվեց խոշոր հաշիվ։ Ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնել է «Փյունիկը»ՙ 1/8 եզրափակիչի խաղում 8 անպատասխան գնդակ խփելով Եղվարդի «Դինամոյի» դարպասը։ Երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով «Փյունիկը» մրցակցին հաղթեց 13¬0 հաշվով։
* «Փյունիկի» կազմում գավաթային հանդիպումներին մասնակցել է 24 ֆուտբոլիստ, որոնցից Արթուր Մկրտչյանը, Ալու Տրաորեն, Հովհաննես Անտոնյանը, Վարդան Մինասյանն ու Արման Քարամյանը հանդես են եկել բոլոր 7 խաղերում։
* «Փյունիկի» ավագ Վարդան Մինասյանի համար եզրափակիչը գավաթի մրցաշարերում հոբելյանականՙ 50-րդ հանդիպումն էր։ Գործող ֆուտբոլիստներից ավելի շատ հանդիպումների մասնակցել են Սեւադա Արզումանյանը, Վարազդատ Ավետիսյանըՙ 53-ական, Հովհաննես Թահմազյանըՙ 51։ Իսկ ռեկորդակիրը Սամվել Նիկոլյանն էՙ 56 խաղ։
* Արթուր Մկրտչյանն ու Վարդան Մինասյանը դարձան կրկնակի գավաթակիրներ։ «Փյունիկի» ավագի համար եզրափակիչը թվով 4-րդն էր, Արթուր Մկրտչյանի համարՙ 3-րդը։ Իսկ եզրափակիչ խաղին մասնակցած ֆուտբոլիստներից ամենատիտղոսավորը Սեւադա Արզումանյանն էր։ Նա եռակի գավաթակիր է, 5-րդ անգամ էր հանդես գալիս եզրափակիչում։
* Արման Քարամյանը գավաթի ընթացիկ խաղարկությունում արդյունավետության նոր ռեկորդ սահմանեցՙ 7 հանդիպումներում խփելով 9 գնդակ։ Մինչ այդ լավագույն ցուցանիշը պատկանում էր Հենրիկ Բերբերյանին (1992 թ.), Գեղամ Հովհաննիսյանին (1996 թ.), Արա Ադամյանին (1996 թ.) եւ Հայկ Հակոբյանին (1999 թ.), որոնք խփել էին 8-ական գնդակ։ Գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների կազմում են նաեւ Արամ Հակոբյանը («Սպարտակ»)ՙ 7 գոլ, Մամադու Դիավարան («Փյունիկ») եւ Սարգիս Նազարյանը («Զվարթնոց»)ՙ 6-ական, Արտավազդ Քարամյանը («Փյունիկ»), Արմեն Շահգելդյանը («Միկա») եւ Վահրամ Լոբյանը («Զվարթնոց»)ՙ 5-ական։
* Փյունիկցիներ Ժորիկ Հովհաննիսյանն ու Էդգար Մանուչարյանը դարձան յուրօրինակ ռեկորդակիրներՙ 15 տարեկանում նվաճելով ՀՀ գավաթը։
* Գավաթի մրցաշարում գրանցվել է 5 «հեթ-տրիկ»։ Մեկ խաղում առավելագույն թվով գոլեր (4) է խփել Արման Քարամյանը («Դինամո» Եղվարդին)։ Մեկ խաղում 3 գոլի հեղինակ են դարձել Արամ Հակոբյանը («Արմավիրի» դարպասը), Վարդան Բիչախչյանը («Լոկոմոտիվին»), Արմեն Շահգելդյանը («Լոռուն») եւ Վահրամ Լոբյանը («Սպարտակին»)։