ԲԱՔՈՒ, 30 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի դիրքորոշումը չի արտահայտում բրիտանական պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հարցում», հայտարարել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնդրյու Թաքերը։ «Շարք» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում դեսպանն այս հարցին է անդրադարձել կապված մասնավորապես բարոնուհի Քոքսի այն հայտարարության հետ, որ ԼՂՀ անկախությունը շուտով կճանաչվի։ Ըստ բրիտանացի դիվանագետի, այս հայտարարությունը պետք է գնահատել որպես Քոքսի անձնական կարծիքը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Նովրուզ Մամմադովն այս առնչությամբ հայտարարել է. «Բրիտանական խորհրդարանականի անդամը ազատ է արտահայտելու իր կարծիքը, բայց համաձայն պաշտոնական Լոնդոնի դիրքորոշման հարգվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը հարթում է միջադեպը»։