«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2002-05-29 | #99, 2002-05-30 | #100, 2002-05-31


ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ ՄԵՂՐԻԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՄԵՂՐԻ, 30 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեղրիի սահմանամերձ շուկան այսօր գործում է ոչ լիարժեք։ Մրցույթով անցած 40 ձեռներեցներից շուկայում ներկայումս աշխատում է 10-12-ը։ Մարզպետարանի տնտեսագիտական բաժնի գնահատմամբ, շուկայի գործունեության աշխուժացմանը հիմնականում խանգարում է ամսական ներմուծվող մաքսատուրքից զերծ ապրանքի 50 կգ քաշի եւ 500 դոլար արժողության սահմանափակումը։ Սահմանամերձ շուկայում գործունեություն իրականացնելու պայմանների փոփոխման խնդիրը քննարկվում է հանրապետության մաքսային կոմիտեում։ Իսկ մինչ այդ շուկայում առեւտուր իրականացնելու համար նույն պայմաններով հայտարարված է կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ընտրության նոր մրցույթ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4