Մ. Նահանգների պետքարտուղարությունը սույն թվի հունիսի 1-ից գործառնության մեջ կդնի վիզաների եւ հյուպատոսական այլ ծառայությունների վճարումների նոր համակարգ։
Մ. Նահանգների դեսպանատներն այսուհետ ոչ ներգաղթային վիզաների ձեւակերպման եւ ճամփորդական վիզաների համար կգանձեն 65 ամերիկյան դոլարՙ նախկին 45-ի փոխարեն։
Փոփոխության կենթարկվեն նաեւ Մ. Նահանգների քաղաքացիներին տրամադրվող ծառայություններից գանձվող գումարներըՙ ներառյալ ծննդյան վկայականի համար գանձվող գումարը։
Վճարումների նոր համակարգը մշակվել է 2001 թ. հոկտեմբերին անցկացրած ուսումնասիրությունից հետո, ըստ որի, գանձվող գումարները չեն ծածկում ծառայությունների ծախսերը։ Այդ իսկ պատճառով պետքարտուղարությունը վճարումներ կգանձի հյուպատոսական պաշտոնական ծառայությունների համարՙ արտասահմանում իրականացվող ծառայությունների ծախսը ծածկելու նպատակով։