«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2002-05-29 | #99, 2002-05-30 | #100, 2002-05-31


ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՄՆ-Ի ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԸ

ԲԱՔՈՒ, 30 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Սաֆար Աբիեւը հայտարարել է, որ ամերիկյան փորձագետները ներկայումս ուսումնասիրում են Ադրբեջանի ռազմական օդակայանները։ Դա իրականացվում է ԱՊՀ տարածքում գտնվող օդակայանների ուսումնասիրման ամերիկյան ծրագրի շրջանակներում, ըստ որի մասնավորապես նախատեսվում է արդիականացնել այդ օդակայանների մի մասը։ Աբիեւի խոսքերով, անցյալ շաբաթ այդ նպատակով Ադրբեջան է այցելել ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբըՙ գեներալ Լեսլի Ֆուլերի գլխավորությամբ։ «Ասոշիեյթեդ պրես» գործակալության տեղեկացմամբ, նախարարը նաեւ նշել է, թե «անմտություն կլիներ կարծել, որ ամերիկյան ռազմական օժանդակությունը կօգտագործվի ընդդեմ Հայաստանի»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4