ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Մոսկվայում հանդիպել է հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովին։ Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են Ռուսաստանին ունեցած Հայաստանի արտաքին պարտքի մարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի հետ կապված հարցեր։ Ի. Կլեբանովը ՀՀ վարչապետին տեղեկացրել է, որ հունիսի երկրորդ տասնօրյակում կայցելի Հայաստանՙ ավարտելու բանակցային գործընթացը, ստորագրելու վերջին փաստաթղթերը։ Իսկ մինչ այդ, ըստ նրա, աշխատանք կտարվի անհրաժեշտ արարողակարգային խնդիրների լուծման ուղղությամբ։