«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2002-05-30 | #100, 2002-05-31 | #101, 2002-06-01


ԿԱՆԱԴԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԵՍԵՑ ԱՄՆ-Ի ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Կանադական նավթային «Sheer Energy» ընկերությունը եւ Իրանի ազգային նավթային ընկերությունը կնքել են 80 մլն դոլար արժողությամբ զարգացման ծրագիր։ «Ռոյթեր» գործակալությունը հիշեցնում է, որ սեպտեմբերի 11-ից հետո օտարերկրյա ընկերության կողմից Իրանի նավթային եւ գազային ոլորտում սա ամենամեծ ներդրումն է։ ԱՄՆ վարչակազմը մեկ անգամ եւս ուսումնասիրում էՙ արդյոք կանադական ընկերությունը ութսո՞ւն մլն դոլար է ներդրել։ Եթե ուսումնասիրությունը դրական արդյունք տա, ապա «Sheer Energy»-ի վրա կտարածվի «Իրան-Լիբիա պատժամիջոցների գործողությունը»։ ԱՄՆ ընդունած այս փաստաթղթով օտարերկրյա ընկերությունները, որոնք Իրանի նավթի կամ գազի ոլորտում ներդնում են 20 մլն դոլարից ավելի, ենթարկվում են պատժամիջոցների։

«Sheer Energy»-ի ղեկավար Չարլզ Քուքն ասել է. «Չեմ կարծում, թե ամերիկացիներն արդար են, ես չեմ սիրում նրանց քաղաքականությունը»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4