«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2002-05-30 | #100, 2002-05-31 | #101, 2002-06-01


ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ԳՏԱՆ ՏԵՐԵՐԻՆ

Ֆուտզալի միջազգային մրցաշարի հաղթող ճանաչվեց Հայ օգնության հիմնադրամի թիմը, որը եզրափակիչում 6¬2 հաշվով հաղթեց Գերմանիայի դեսպանատան թիմին։ Հաղթող թիմին հանձնվեց Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ֆարհատ Քոլեյնիի նախաձեռնությամբ պատրաստված գավաթը, որի ավելի փոքր կրկնօրինակները հանձնվեցին 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած Գերմանիայի եւ ԱՄՆ-ի դեսպանատների թիմերին։ Ամերիկյան դեսպանատան ֆուտբոլիստները 3-րդ տեղի համար պայքարում հաղթեցին իրանցիներին (3¬2), ընդ որում հաղթական գնդակը խփվեց լրացուցիչ ժամանակում։

Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Գերմանիայի դեսպանատան թիմի ֆուտբոլիստ Արմեն Դուրգարյանը։ «Ազնիվ խաղի» մրցանակը հանձնվեց Իրանի դեսպանատան թիմին։ Լավագույն ռմբարկու ճանաչվեց Հովհաննես Ստամբոլցյանըՙ 12 գոլ (Հայ օգնության հիմնադրամ)։ Լավագույն դարպասապահի մրցանակը հանձնվեց Գեւորգ Շեգունցին (օտարերկրյա թղթակիցների ասոցիացիա)։ Քանի որ մրցաշարը բարեգործական էր, հինգ հաշմանդամ երեխաների հանձնվեցին դրամական պարգեւներ։ Մրցաշարի արդյունքներով կկազմավորվի խորհրդանշական հավաքական, որը «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի «Արարատ-73»-ի հետ։

ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4