Սարաեւոյի շախմատի մրցաշարում գերազանց ելույթ ունեցավ հայազգի շախմատիստ, Չեխիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը։ Ավարտական տուրում սեւ խաղաքարերով նա հաղթեց իր հիմնական հակառակորդ Ալեքսեյ Շիրովին եւ 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, արժանացավ գլխավոր մրցանակին։ 1999 թ. ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո սա Սերգեյի ամենամեծ հաջողությունն է։ Պարտությունը թանկ նստեց Շիրովի վրա, որը 5 միավորով 3¬6-րդ տեղերը բաժանեց Սմիրինի, Դրեեւի, Ռաջաբովի հետ։ Իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Սոկոլովը, որը հաղթելով Կոժուլին, վաստակեց 5,5 միավոր։ Ռաջաբովը հաղթեց Դիզդարեւիչին, իսկ Գեորգիեւ-Սմիրին, Դրեեւ-Կուրաիցա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։ 4,5 միավորով 7-րդ տեղում է Գեորգիեւը։ 8¬9-րդ տեղերը 3,5-ական միավորով բաժանեցին Կուրաիցան եւ Դիզդարեւիչը, իսկ աղյուսակը 2 միավորով եզրափակեց Կոժուլը։ Նշենք, որ մասնակիցներից եւ ոչ մեկը չխուսափեց պարտությունից։ Մովսիսյանը զիջեց միայն Գեորգիեւին, տարավ չորս հաղթանակ, նույնքան պարտիա էլ ավարտեց ոչ-ոքի։